Չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը
Չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս ինչ շարժ է, գնում գալիս են: Ոնց որ պտտվիր կյանքի կարուսել երգը լինի, մտնում դուրս են գալիս»,- ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիրների գրանցմանն ու դահլիճից դուրս գալուն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց՝ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին. «5 տարի է՝ այդ շարժն ենք տեսնում: Մեզ հետևող հանրությանը տեղեկացնեմ, որ երբ պատգամավորները չեն գրանցվում, այդ նիստի համար աշխատավարձից զրկվում են, մեր հարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից»:

Փաշինյանն էլ նկատեց. «Ճիշտ են անում, ժողովուրդ ջան եկեք գրանցվեք, ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, չեք խանգարում, եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք փակելու, կարող է բենզինը թանկացած լինի, էլ չեմ ասում՝ գնաճի մասին եք խոսում»:

16 Ապրիլ, 2026 11:02
Վեր