Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն Zarkerak - Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն
Zarkerak Zarkerak - Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն
Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն

Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի մի շարք մարզերում ապրիլի 15-ի լուսադեմին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և ցրտահարություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ»,- գրել է նա։

 

 

15 Ապրիլ, 2026 10:29
Վեր