Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԼՀԿ առաջանորդ Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախագահի պաշտոնին առաջադրել Միքայել Աջապահյանի թեկնածությունը․
«Միքայել Աջապահյանը՝ նախագահի թեկնածու
Առաջարկում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ, մեր արքեպիսկոպոսներից մեկը՝ Միքայել Աջապահյանը։ Նրա թեկնածությունն առաջադրվել էր դեռևս իմպիչմենտի գործընթացի ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր։ Ուստի կարծում ենք, որ վարչապետի թեկնածուի շուրջ չհամախմբված ընդդիմությունը կարող է նախագահի թեկնածուի շուրջ հասնել կոնսենսուսի և այդ հարցում ունենալ միասնական դիրքորոշում»։


