American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Zarkerak - American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ
Zarkerak Zarkerak - American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ
American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ

American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկյան American Airlines ավիաընկերության ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություն են տվել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին և նրա թիմակիցներին Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող չվերթից հեռացնելու միջադեպի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Նախկինում շրջանառվող լուրերի համաձայն՝ մարզիկին և նրա ուղեկիցներին ինքնաթիռից իջեցրել էին թռիչքին նախապատրաստվելու ժամանակ բջջային հեռախոսից օգտվելու պատճառով։ Սակայն, ինչպես պարզվել է, իրական պատճառն այլ է եղել։ Ծառուկյանն ու նրա ընկերներն ինքնաթիռի տեղաշարժման (գետնավարման) ժամանակ կանգնած են եղել միջանցքում և հրաժարվել են նստել իրենց տեղերը։ Անձնակազմի անդամները խնդրել են ուղևորներին զբաղեցնել նստատեղերը, ինչից հետո անտեսման պատճառով որոշում է կայացվել վերադառնալ նստեցման տեղամաս։

«Ապրիլի 16-ին American Airlines-ի 513 չվերթը վերադարձել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի նստեցման գոտի այն ուղևորների պատճառով, որոնք հրաժարվել են ենթարկվել դաշնային կանոններին։ Անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է, և մենք ակնկալում ենք, որ մեր ուղևորները կհետևեն անձնակազմի ցուցումներին, այդ թվում՝ կմնան իրենց տեղերում ինքնաթիռի տեղաշարժի ընթացքում»,- ավիաընկերության հայտարարությունն է մեջբերում MMA Fighting պորտալը։

Արդյունքում՝ չորս հոգի, այդ թվում՝ Ծառուկյանը, հեռացվել են չվերթից, իսկ ինքնաթիռը դրանից կարճ ժամանակ անց մեկնել է Ֆիլադելֆիա։

 

18 Ապրիլ, 2026 13:56
Վեր