ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց․ նախարար Zarkerak - ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց․ նախարար
Zarkerak Zarkerak - ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց․ նախարար
ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց․ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեց․ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

 

«Հիշեցնեմ, որ այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։ 

 

Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում պետություն-մասնավոր ձևաչափով հերթական ռազմավարական ներդրումն անելու կապակցությամբ»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

18 Ապրիլ, 2026 15:52
Վեր