Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք. դատախազության պահանջը Zarkerak - Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք. դատախազության պահանջը
Zarkerak Zarkerak - Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք. դատախազության պահանջը
Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք. դատախազության պահանջը

Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք. դատախազության պահանջը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 4 շարժական գույք.
  • 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
18 Ապրիլ, 2026 13:31
Վեր