Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Zarkerak - Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Zarkerak Zarkerak - Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

«Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին: Անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրությունում։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

18 Ապրիլ, 2026 22:09
Վեր