Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Կտրիճ Ներսիսյան նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ։
Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ դատարանը բավարարել է Կտրիճ Ներսիսյան պաշտպանի բողոքը․ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման:


