Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ուսանողներին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, հայտնում են նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին
դատաիրավական համակարգին,
նոր Սահմանադրությանը,
Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներին,
խոսքի ազատությանը,
Խաղաղության պայմանագրին,
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը և այլն։
Նախարարը հաջողություն է մաղթել ուսանողներին՝ մասնագիտական կայացման ճանապարհին»,-ասված է հաղորդագրության մեջ։


