Ատեստավորված փրկարարը ստանում է շուրջ 557 հազար դրամ․ Արփինե Սարգսյան Zarkerak - Ատեստավորված փրկարարը ստանում է շուրջ 557 հազար դրամ․ Արփինե Սարգսյան
Zarkerak Zarkerak - Ատեստավորված փրկարարը ստանում է շուրջ 557 հազար դրամ․ Արփինե Սարգսյան
Ատեստավորված փրկարարը ստանում է շուրջ 557 հազար դրամ․ Արփինե Սարգսյան

Ատեստավորված փրկարարը ստանում է շուրջ 557 հազար դրամ․ Արփինե Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մեր քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք, սա նշանակում է, որ արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, և սա հիրավի հաստատված խաղաղության ոլորտային բարեփոխումների արդյունք է: Այս մասին Ազգային ժողովում ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանը միակ պետությունն է ում հետ Եվրոպան ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման հարցով և  Հայաստանը միակ պետությունն է, որը ռեկորդային ժամանակահատվածում  երկխոսությունից հետո ստացել է գործուղությունների ծրագիրը», -հավելեց նա:

Արփինե Սարգսյանը նաև ասաց, որ 2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ ունենք 3,2 տոկոս հանցավորության նվազում, ինչպես նաև Հայաստանի ճանապարհներին 2024-2025 թվականների հանրագումարով խնայվել է 95 կյանք:

 Նա նաև, որ այսօր ատեստավորված փրկարարը ստանում է շուրջ 557 հազար դրամ դրամական բավարարում՝ նախկին 297 հազար 540 դրամի փոխարեն:

16 Ապրիլ, 2026 13:35
Վեր