Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է World Vision International միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ բնապահպանական ծրագրերի իրականացման, համայնքների կարողությունների զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունների շրջանակում։
Անդրադարձ է կատարվել նաև կլիմայի փոփոխության՝ երեխաների վրա ունեցած ազդեցություններին և դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին։ Կարևորվել են երեխաների խոցելիության նվազեցումն ու նրանց դիմակայունության բարձրացումը՝ համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով։
Կողմերն ընդգծել են համագործակցության շարունակականության և զարգացման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել ոլորտում առավել արդյունավետ և կայուն արդյունքներ։


