Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել։ Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս մասին հայտարարել է ապրիլի 22-ին՝ երկրում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ մամուլի ասուլիսում։
Շեշտելով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև փոխադարձ այցելությունների և հանդիպումների սկիզբը՝ պետության ղեկավարն ընդգծել է, որ դա նպաստում է իրավիճակի կարգավորմանը։

