Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Zarkerak - Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շտապ հաղորդումների հիման վրա Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

 

«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

 

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

 

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

 

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

 

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

 

Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկլինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:

22 Ապրիլ, 2026 17:53
Վեր