Խաղաղությունը, այո՛, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն, մյուս կողմից, չես կարող խաղաղությունը մենակ կառուցել. Միրզոյան Zarkerak - Խաղաղությունը, այո՛, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն, մյուս կողմից, չես կարող խաղաղությունը մենակ կառուցել. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Խաղաղությունը, այո՛, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն, մյուս կողմից, չես կարող խաղաղությունը մենակ կառուցել. Միրզոյան
Խաղաղությունը, այո՛, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն, մյուս կողմից, չես կարող խաղաղությունը մենակ կառուցել. Միրզոյան

Խաղաղությունը, այո՛, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն, մյուս կողմից, չես կարող խաղաղությունը մենակ կառուցել. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք միշտ մտածել ենք, որ շատ դժվարին, վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, որտեղ մեր անկախությունը և գոյությունը միշտ հարցականի տակ են: Սա ճշմարիտ է մասնակիորեն կամ ամբողջովին: Բայց մարտահրավերը միշտ եղել է այն, թե ինչպես է հնարավոր այս սպառնալիքն առավելության փոխակերպել: Եվ սա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք անել Հայաստանում»,- այդ մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ամբողջ աշխարհը մատակարարման շղթայի նոր աղբյուրներ է փնտրում, տրանսպորտային նոր միջանցքներ: Խոչընդոտ լինել նշանակում է շարունակաբար սպառնալիք մնալ»,- ասաց նա:

Ըստ արտգործնախարարի՝ այժմ փորձ է արվում հասկանալ՝ Հայաստանը կարո՞ղ է Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Հեռավոր Արևելքի հետ, և սա կարող է լինել ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու լուծումը, այլև հավելյալ երաշխիք՝ հետագայում առավել խաղաղ ու բարգավաճ կեցության համար:

«Մենք նաև պետք է նկատենք, որ խաղաղությունը, այո՛, կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն, մյուս կողմից, չես կարող խաղաղությունը մենակ կառուցել, չես կարող հռչակել խաղաղություն, երբ հարևաններդ կարծում են, որ դու թշնամի ես, և ուզում են ոչնչացնել քեզ»,-ասաց նա:

06 Մայիս, 2026 13:12
Վեր