Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Մայիսի 7-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Վայոց ձորի մարզի Վայք և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում ապրիլի 30-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։


