Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Բագրատաշենի մոդուլային մսուր-մանկապարտեզ Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Բագրատաշենի մոդուլային մսուր-մանկապարտեզ
Zarkerak Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Բագրատաշենի մոդուլային մսուր-մանկապարտեզ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Բագրատաշենի մոդուլային մսուր-մանկապարտեզ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Բագրատաշենի մոդուլային մսուր-մանկապարտեզ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Տավուշի մարզում այցելել է Բագրատաշենի մոդուլային մսուր-մանկապարտեզ, որը կառուցվում է կոմիտեի համակարգմամբ։

144 երեխայի համար նախատեսված, մետաղական կոնստրուկցիաներով և սենդվիչ պանելներով մսուր-մանկապարտեզի շինարարությունն ավարտված է. կատարվում են վերջին աշխատանքները։

Նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծվել էր՝ աշխատանքները ժամանակին և որակով չիրականացնելու պատճառով։ Այնուհետև ներգրավվել է նոր կապալառու՝ մնացորդային աշխատանքներն իրականացնելու և ծրագիրը պատշաճ որակով ավարտին հասցնելու համար։

Կոմիտեի նախագահը քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության մասնագետների և կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ շրջել է տարածքում, դիտարկել ինչպես շենքային պայմանները, կահավորումը, այնպես էլ բարեկարգված տարածքը։ Քննարկվել են մանկապարտեզը վերջնական տեսքի բերելու և շահագործման հանձնելու հետ կապված հարցեր։

23 Ապրիլ, 2026 19:45
Վեր