ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար Zarkerak - ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար
Zarkerak Zarkerak - ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար
ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար

ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ՄՔԾ մարզային և Երևան քաղաքի ստորաբաժանումներում նույնականացման քարտի համար հնարավոր է դիմել կենդանի հերթի ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Համակարգը հստակ քանակությամբ կտրոններ է տրամադրում՝ հաշվի առնելով բաժնի թողունակությունը և ծանրաբեռնվածությունը։

Հարգելի քաղաքացիներ, եթե արդեն իսկ ունեք օնլայն հերթագրում, սակայն ցանկանում եք սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով, ապա հորդորում ենք չեղարկել ավելորդ ամրագրումները՝ մյուս քաղաքացիներին առավել շատ ազատ պատուհաններ տեսնելու հնարավորություն տալով։

Տեղեկացնում ենք, որ սպասարկման առաջնահերթությունը տրվելու է օնլայն հերթագրում ունեցողներին»,- ասվում է հաղորդագրությունում։

 

23 Ապրիլ, 2026 16:12
Վեր