Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ Zarkerak - Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ
Zarkerak Zarkerak - Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ
Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ

Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 23-ին՝ ժամը 19:13-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Ford» և «Kamaz» մակնիշների ավտոմեքենաները:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

23 Ապրիլ, 2026 23:57
Վեր