Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:
1. Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։
2. «Դատապարտում եմ նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրմանը։
3. «Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ներկայացրել ՔՊ նախընտրական ծրագիրը։
4. Ադրբեջանը դիզելային վառելիքի, հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան։
5. «ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ»,-հայտարարել է Ռոմանոս Պետրոսյանն ու նշել, որ ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով։
6. Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
7. Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը, Թեհրանն էլ հայտարարել է, որ չի խնդրել Վաշինգտոնին երկարաձգել հրադադարը։


