Ողբերգական վթար «Չայնիի» ոլորաններում. վարելու իրավունքից զրկված վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից հեռու Zarkerak - Ողբերգական վթար «Չայնիի» ոլորաններում. վարելու իրավունքից զրկված վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից հեռու
Zarkerak Zarkerak - Ողբերգական վթար «Չայնիի» ոլորաններում. վարելու իրավունքից զրկված վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից հեռու
Ողբերգական վթար «Չայնիի» ոլորաններում. վարելու իրավունքից զրկված վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից հեռու

Ողբերգական վթար «Չայնիի» ոլորաններում. վարելու իրավունքից զրկված վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից հեռու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշերով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» երկրորդ ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ մոտ 10 մետր հեռավորության վրա։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բախման հետևանքով ավտոմեքենայից գազաբալոնը ու անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել էին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար, իսկ հետո օրենքի շրջանակում պարեկը ավտոմեքենան ի պահ է հանձնել նրա համար ժամանած ազգականին, որը պարտավորվել է ավտոմեքենան վարել, մինչդեռ ժամեր անց Սարիբեկ Ա․-ն վթարի է ենթարկվել ու մահացել։

24 Ապրիլ, 2026 11:59
Վեր