Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ Zarkerak - Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Zarkerak Zarkerak - Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ը և մայիսի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

 Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 27-ի կեսօրից հետո, 28-29-ը, մայիսի 1- 2-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

27 Ապրիլ, 2026 15:21
Վեր