G7 ՇՄ նախարարների հանդիպման ձևաչափում ՀՀ ներկայությունը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում. Համբարձում Մաթևոսյան Zarkerak - G7 ՇՄ նախարարների հանդիպման ձևաչափում ՀՀ ներկայությունը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում. Համբարձում Մաթևոսյան
Zarkerak Zarkerak - G7 ՇՄ նախարարների հանդիպման ձևաչափում ՀՀ ներկայությունը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում. Համբարձում Մաթևոսյան
G7 ՇՄ նախարարների հանդիպման ձևաչափում ՀՀ ներկայությունը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում. Համբարձում Մաթևոսյան

G7 ՇՄ նախարարների հանդիպման ձևաչափում ՀՀ ներկայությունը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում. Համբարձում Մաթևոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ավարտվել է Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։

 

 

G7-ը համախմբում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների առանցքային դերակատարներին, և այս հարթակում մեր մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների ձևավորմանը։

 

Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։

 

 

Հանդիպումների ընթացքում վերահաստատեցի Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև ներկայացրեցի մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում։

 

Համոզված եմ, որ այս հանդիպման շրջանակում ձևավորված համագործակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները էական ներդրում կունենան ինչպես COP17-ի հաջող կազմակերպման, այնպես էլ դրա արդյունքների երկարաժամկետ ազդեցության ապահովման գործում»,- նշված է գրառման մեջ։

 

27 Ապրիլ, 2026 11:29
Վեր