Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր երեխաների և դեռահասների շրջանում սոցիալական ցանցերից կախվածությունը դարձել է լուրջ խնդիր՝ առաջացնելով թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական բարդություններ։ Թեմայի շուրջ Zarkearak.am-ի հետ զրույցում Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեբան Աննա Գրիգորյանը անդրադարձել է կախվածության պատճառներին, դրա հետևանքներին և կանխարգելման հնարավոր ուղիներին։
Աննա Գրիգորյանի խոսքով դեռահասների շրջանում համացանցից կախվածությունը այսօր բավական տարածված երևույթ է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շփումների մեծ մասը տեղափոխվել է օնլայն հարթակներ, իսկ սոցիալական ցանցերն ու խաղերը դարձել են նրանց հիմնական զբաղմունքը։
«Կախվածությունը մի վիճակ է, երբ դեռահասը չի կարողանում սահմանափակել իր օնլայն ժամանակը, կորցնում է հետաքրքրությունը իրական կյանքի նկատմամբ և ինտերնետից կտրվելիս դառնում է նյարդային»,- նշում է հոգեբանը։
Նա ասում է, որ խնդիրը խորանում է հատկապես այն դեպքում, երբ երեխան իրական կյանքում չունի բավարար հետաքրքրություններ ուսման նկատմամբ։ Այդ դեպքում սոցիալական հարթակները դառնում են «փոխարինող միջավայր», hուզական խնդիրները, մենակության զգացումը, անհանգստությունը ինքնավստահության պակասը հանգեցնում են կախվածութան
Ըստ հոգեբանի՝ դեռահասները հաճախ դիմում են սոցիալական ցանցերին, որպես սթրեսից ժամանակավոր փախուստի միջոց։ սակայն, ինչպես ընդգծում է մասնագետը, այս «փախուստը» չի լուծում խնդիրը, այլ ընդամենը ժամանակավորապես շեղում է ուշադրությունը՝ խորացնելով կախվածության ռիսկը։
Երեխաներին օգնելու համար պետք է ստեղծել վստահելի կապ, խոսել առանց քննադատության և փորձել հասկանալ դեռահասին, նաև կարևոր է սահամմների սահմանումը»,- նշում է նա։
Աննա Գրիգիրյանը խոսքով՝ նաև, կարևոր է, որ երեխան իրական կյանքում ունենա շփում ընկերների հետ, ոչ թե ամբողջ ժամանակ անցկացնի սոցցանցերում, քանի որ սոցիալական ցանցերից կախվածությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ դեռահասի հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով` տագնապ, սթրես, ընկճվածություն ինքնագնահատականի անկում:
«Ծնողները պետք է ոչ թե պարզապես արգելեն, այլ առաջարկեն այլընտրանքներ, դրանք կարող են լինեն կրթքկան և զարգացնող պարապմունքներ, խմբակներ և դասընթացներ»- եզրափակել է հոգեբանը:


