Էդգար Մկրտչյանը հանդիպել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը Zarkerak - Էդգար Մկրտչյանը հանդիպել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Zarkerak Zarkerak - Էդգար Մկրտչյանը հանդիպել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Էդգար Մկրտչյանը հանդիպել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը

Էդգար Մկրտչյանը հանդիպել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումի շրջանակում հանդես է եկել մի շարք ելույթներով՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական օրակարգի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 

Էդգար Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել «Ֆինանսավորման բացերի լրացում. ենթակառուցվածքների ներդրման և ֆինանսավորման գործիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար» խորագրով հարակից միջոցառմանը։ Իր ելույթում նախարարի տեղակալը նշել է, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքները տնտեսական զարգացման առանցքային նախապայման են, սակայն ֆինանսավորման զգալի բացը շարունակում է սահմանափակել առաջընթացը։ Նրա խոսքով՝ գործող ֆինանսական գործիքները հաճախ չեն արձագանքում այս երկրների հատուկ կարիքներին, ուստի անհրաժեշտ է ձևավորել նոր, նպատակային հարթակ՝ ներդրումների և ֆինանսավորման խթանման համար։

 

 

Ֆորումի շրջանակում Էդգար Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացքը և զարգացման ֆինանսավորման նորարարական գործիքների կիրառման հեռանկարները։

 

27 Ապրիլ, 2026 10:38
Վեր