Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «չափազանց հիասթափված է» ՆԱՏՕ-ից։
Նա ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դիտարկել դաշինքից դուրս գալու հնարավորությունը այն բանից հետո, երբ անդամ երկրներն անտեսել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման հետ կապված օգնություն ցուցաբերելու իր կոչը։
«Մենք ծառայել ենք նրանց երկար տարիներ՝ ծախսելով տրիլիոնավոր դոլարներ, իսկ երբ մենք օգնություն խնդրեցինք, նրանք չկային, այնպես որ մենք պետք է հիշենք այդ մասին»,- ասել է Թրամփը։

