Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ խորհրդակցություն ՆԳՆ-ում Zarkerak - Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ խորհրդակցություն ՆԳՆ-ում
Zarkerak Zarkerak - Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ խորհրդակցություն ՆԳՆ-ում
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ խորհրդակցություն ՆԳՆ-ում

Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ խորհրդակցություն ՆԳՆ-ում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավարները։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Արփինե Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը․ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ներկայացվել են նաև ընտրողների նախնական ցուցակների հրապարակման, վերջնական ցուցակների ձևավորման և ճշգրտման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։

 

12 Մայիս, 2026 18:26
Վեր