Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Սուքիասյան Zarkerak - Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Սուքիասյան
Zarkerak Zarkerak - Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Սուքիասյան
Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Սուքիասյան

Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Սուքիասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին. այդ առաջարկները վաղուց կան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ ինքն այդ մասին լսել է արտերկրից, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններից: Սուքիասյանը հստակեցրել է, որ խոսքը Ադրբեջանից գազ ներկրելու մասին չէ։

«Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,-պարզաբանել է նա։

Ըստ Սուքիասյանի՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120 տոկոսով ավելի բարձր գնով, քան ստանում է սահմանին։

Ռուսական ընկերությունները, նրա խոսքով, Հայաստանում աշխատում են շահույթով և պետք է գնահատեն Հայաստանը՝ որպես տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից ամենահարմարավետ երկրներից մեկը։

Սուքիասյանը նաև ասել է, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրելու։

«Ես միշտ դեմ եմ եղել թարմ մրգերի և բանջարեղենի արտահանմանը, քանի որ դա վայել է տեխնոլոգիաներին չտիրապետող երկրներին։ Արտադրանքը պետք է նախապես վերամշակվի և արտահանվի ամբողջ տարին, այլ ոչ թե մի քանի ամիս։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի այս ուղղությամբ»,-հավելել է պատգամավորը:

01 Հունիս, 2026 20:07
Վեր