Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԶԼՄ հարգելի գործընկերներ ուզում եմ հիշեցնել որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության նախորդ օրը հունիսի 6-ին ինչպես նաև քվեարկության օրը մինչև 20։00-ն նախընտրական քարոզչություն կատարելը արգելվում է: Այս մասին հայտնում է ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը։
«Նշված ժամանակահատվածում արգելվում է թեկնածուների վերաբերյալ ցանկացած հրապարակում որը կարող է դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն: Նշված ժամանակահատվածում արգելվում է նաև սոցիոլոգիական հարցումների հրապարակումները: Կարևոր նկատառում:
Նշված ժամանակահատվածում գովազդային վահանակների վրա տեղադրված պաստառները չեն հեռացվում: Քվեարկության և դրան նախորդող օրը զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչությունն առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ զանգվածային լրատվության միջոցի անձի կամ ղեկավարի նկատմամբ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով»,-նշում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


