Ընտրությունները և ԵՄ-ի հետ նոր հարաբերությունները ստեղծում է պատմական շանս. Փաշինյան Zarkerak - Ընտրությունները և ԵՄ-ի հետ նոր հարաբերությունները ստեղծում է պատմական շանս. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ընտրությունները և ԵՄ-ի հետ նոր հարաբերությունները ստեղծում է պատմական շանս. Փաշինյան
Ընտրությունները և ԵՄ-ի հետ նոր հարաբերությունները ստեղծում է պատմական շանս. Փաշինյան

Ընտրությունները և ԵՄ-ի հետ նոր հարաբերությունները ստեղծում է պատմական շանս. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԵՄ-ն ՀՀ-ի շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ժողովրդական բարեփոխումների գործում, և իմիջայլոց նաև 2018 թվականի հեղափոխությունից առաջ»: Այս ամսին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ընտրությունները և ԵՄ-ի հետ նոր հարաբերությունները ստեղծում է պատմական շանս, լուծել այնպիսի խնդիր ինչպիսին է անկեղծ և ամբողջական ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանելն է: Սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը պետք է լուծենք, որից հետո առավել հստակ իրագործման օրկարագ կարող է դառնալ ԵՄ-ին լիարժեք անդամ դառնալը, որն արդեն քաղաքական հարց է»,-իր խոսքում նշել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով, եթե Հայաստանի հաջողվի դառնալ ԵՄ անդամ, ապա դա կլինի քաղաքական մեծ ձեռքբերում: «Սակայն, եթե մի օր ԵՄ-ն որոշի որ այլևս չի ընդլայնվելու ապա մենք շահած դուրս կգանք, որովհետև կլինենք երկիր, որը կհամապատասխանի ԵՄ չափանիշներին»,-հավելել է վարչապետը:

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց խաղաղության խաչմերուկի վերածելու ջանքերին հետևողական և ամբողջական աջակցելու համար՝ նշելով, որ սա պատմական իրադրաձություն է:  

«Հիմա որ հետադարձ նայում ենք աներևակայելի է թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Որևէ նշան չկա որ զարգացման այդ տեմպերըտ դանդեաղելու է»,-իր խոսքը եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

02 Հուլիս, 2026 12:29
Վեր