Մեծապես արժևորում ենք, որ ԱՄՆ-ը կանգնած է մեր կողքին. Զելենսկի Zarkerak - Մեծապես արժևորում ենք, որ ԱՄՆ-ը կանգնած է մեր կողքին. Զելենսկի
Zarkerak Zarkerak - Մեծապես արժևորում ենք, որ ԱՄՆ-ը կանգնած է մեր կողքին. Զելենսկի
Մեծապես արժևորում ենք, որ ԱՄՆ-ը կանգնած է մեր կողքին. Զելենսկի

Մեծապես արժևորում ենք, որ ԱՄՆ-ը կանգնած է մեր կողքին. Զելենսկի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Զելենսկին այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Զելենսկին նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել նրան ՈՒկրաինային տրամադրվող աջակցության համար։

«Մենք մեծապես արժևորում ենք, որ Ամերիկան կանգնած է մեր կողքին՝ մեր անկախությունը պաշտպանելու հարցում։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր ամերիկացու, ով մտածում է Ուկրաինայի, Եվրոպայի ապագայի մասին։ Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց ամբողջ աշխարհում, որոնց համար ազատությունը նշանակություն ունի»,- գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաև իրավիճակը ռազմաճակատում և Ուկրաինայում պատերազմն ավարտելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերը։

«Այս պատերազմն ավարտելու իրական հեռանկար կա, և Ամերիկայի վճռականությունը որոշիչ նշանակություն կունենա։ Մենք պայմանավորվել ենք շարունակել այս քննարկումները Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»,- ընդգծել է Զելենսկին։

 

05 Հուլիս, 2026 12:26
Վեր