Մինչև 14-15 տարեկանների համար պետք է սահմանափակել ԱԲ-ն. Սերոբ Խաչատրյանը՝ հնարավոր ռիսկերի մասին Zarkerak - Մինչև 14-15 տարեկանների համար պետք է սահմանափակել ԱԲ-ն. Սերոբ Խաչատրյանը՝ հնարավոր ռիսկերի մասին
Zarkerak Zarkerak - Մինչև 14-15 տարեկանների համար պետք է սահմանափակել ԱԲ-ն. Սերոբ Խաչատրյանը՝ հնարավոր ռիսկերի մասին
Մինչև 14-15 տարեկանների համար պետք է սահմանափակել ԱԲ-ն. Սերոբ Խաչատրյանը՝ հնարավոր ռիսկերի մասին

Մինչև 14-15 տարեկանների համար պետք է սահմանափակել ԱԲ-ն. Սերոբ Խաչատրյանը՝ հնարավոր ռիսկերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ մինչև գոնե 14-15 տարեկանների համար պետք է սահմանափակել արհեստական բանականությունը, որպեսզի երեխան իր սեփական ունակությունները զարգացնի և ջանք դնի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ այսօր կա մտավոր բևեռացում. «Որոշ մարդիկ օգտագործելով ԱԲ-ի հնարավորությունները՝ շատ ավելի լավ են աշխատելու, խելացի են դառնալու, իսկ մարդկության մյուս մասն էլ չարաշահելով ԱԲ-ի գործիքները՝ ավելի ծուլանալու է: Մեր իրականության մեջ երկուսն էլ կան, բայց ավելի շատ է բացասականը: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես են երեխաներն օգտագործում ԱԲ-ն, եթե օգտագործեն ավելի լավ սովորելու, ավելի շատ բան իմանալու համար, դա շատ լավ է, բայց մտահոգությունն այն է, քանի որ Հայաստաում ընդունված է արտագրելը, գրագողությունը և նմանատիպ այլ արատավոր երևույթներ, այս ամենը կարող է բերել նրան, որ այն աշխատանքները՝ կլինեն տնայիններ, հետազոտություններ, որոնք երեխաները պետք է ինքնուրույն անեին՝ չանեն ու դա պատվիրակեն ԱԲ-ին, ինչի արդյունքում նրանց մոտ  մտավոր ծուլություն կառաջանա»:

Ըստ փորձագետի՝ կան երեխաներ, որ ընդհանրապես տեղյակ չեն ԱԲ-ից, պարզապես լսել են, կան դեպքեր, որ օգտագործում են տնայիններն անելու համար. «Ներկայիս սերնդի մեծ մասը չգիտի ճիշտ օգտվելու և իր համար պետքական ինֆորմացիա վերցնելու ձևը: Չէի ասի, թե ինչ-որ տարիքում վիճակն ավելի լավ է, քան մյուսում, բնականաբար մեծերն ավելի շատ ժամանակ են հատկացնում, բայց վաղ տարիքից էլ են սկսում օգտագործել: Եթե ուսուցիչը շատ ուշադիր նայի կզգա, որ օրինակ՝ իր հանձնարարած շարադրությունը գրել է արհեստական բանականությունը, բայց այստեղ ուրիշ խնդիր էլ կա, եթե աշակերտը խորամանկի և ԱԲ-ի գրածի վրա աշխատի, կարող է նաև չզգալ: Եթե խելացի չօգտագործեն, մտածողության վրա շատ վատ ազդեցություն կարող է ունենալ, կարող է տանել սերնդի դեգրադացման»:

Անդրադառնալով հարցին, թե որքանով է գիրք չկարդալու երևույթը կապված ԱԲ-ի զարգացման հետ՝ Սերոբ Խաչատրյանն ասաց. «Գիրքը քո փոխարեն չէր կարող գրել, պետք է կարդայիր ու ինքդ գրեիր, գիրքը միջոց էր, իսկ ԱԲ-ի դեպքում այն, ինչը մարդը պետք է ավելացնի, ԱԲ-ն կարողանում է անել: Դա բացասական է ազդում կրթության վրա, գրքերին եկել է փոխարինելու ԱԲ-ն, ինչու ենք ասում՝ կարդացեք, որ դրա հիման վրա ինչ-որ բան անեն: ԱԲ-ն այնքան արագ է զարգանում, որ մենք չենք հասցնում հետևից, հաճախ երեխաներին ինչ-որ բաներ սովորեցնում ենք արդեն ուշացած, այդ իմաստով դա շատ ռիսկային է կրթության մեջ, որովհետև դու կարող ես երեխային սովորեցնել, բայց մեկ ամիս հետո դա հնանա»:

 

Աննա Բզնունի

15 Հուլիս, 2026 12:13
Վեր