Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին Zarkerak - Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Zarkerak Zarkerak - Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը՝ Սեմ Չատոն, ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին: Այս մասին հայտնում է TATLER-ը:

Հայտնելով այս մասին՝ Սեմն իր ինստագրամյան էջում գրել է․ «Ինձ համար մեծ ուրախություն է հայտնելը, որ Էլլին և ես նշանվել ենք։ Եվ մենք չենք կարող ավելի երջանիկ լինել։ Ես առաջարկությունն արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով»։

Էլեոնոր Էքսերջյանի հայրը հայտնի արվեստաբան, պրոֆեսոր Դեյվիդ Էքսերջյանն է, որը զբաղեցնում է Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության պատվավոր պրոֆեսորի պաշտոնը։ Ինչպես Սեմը, Էլեոնորան նույնպես Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ է։ 

Էլեոնորան աբստրակտ նկարչուհի է, որի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվում է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern պատկերասրահում։ Նրա գործերից մեկը, որը կոչվում է «ՍԵՄ» («SAM»), իր թագավորական ընկերոջ հուզիչ էսքիզն է, որը ժամանակին ցուցադրվել է The Gallery at Green & Stone-ի ամառային ցուցահանդեսին։

15 Հուլիս, 2026 20:46
Վեր