Օրենքի ընդունմամբ՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու մասին Zarkerak - Օրենքի ընդունմամբ՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու մասին
Zarkerak Zarkerak - Օրենքի ընդունմամբ՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու մասին
Օրենքի ընդունմամբ՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու մասին

Օրենքի ընդունմամբ՝ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի հետաքրքրության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կոնֆլիկտի շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլ իմաստ ունեին։ Այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատված, մենք կարծում ենք, որ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին։

Անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականության մասին թեմային՝ Փաշինյանն ասել է. «Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին:

Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ օրենքը, ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ։

Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին։

Ուզում եմ վերահաստատել, որ անձամբ ես և մեր կառավարությունը նույնպես, հենց այդպես ենք վերաբերվում դրանց։ Վստահ եմ, որ Դուք նույնպես այդպես եք վերաբերվում և Ձեզ դրա համար շնորհակալություն եմ հայտնում»:

Նշենք, որ Պուտինն ու Փաշինյանն այդպես էլ չհամաձայնեցին ԵՄ օրենքի և ԵԱՏՄ անդամակցության հարցում։ Պայմանավորվեցին խոսակցությունը շարունակել փակ դռների ետևում:

Մոտ մեկ ժամ տևած հանդիպումն ավարտվեց:

01 Սեպտեմբեր, 2026 21:48
Վեր