Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Zarkerak - Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում
Zarkerak Zarkerak - Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում
Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին

Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ ճանապարհի 19-րդ և 51-րդ կմ հատվածներում գտնվող սողանքային տեղամասերում (Այգուտի և Աղբերքի հատվածներ) կատարվում են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։ Նախորդ տարի աշխատանքներ են կատարվել նշված ճանապարհի 51-րդ կմ-ում՝ Աղբերքի տեղամասում, իսկ ընթացիկ տարում՝ 19-րդ կմ-ում՝ Այգուտի տեղամասում։ Կապալառուի կողմից կատարվել են հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, հարթեցում։ Տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, սողանքային տեղամասերը վերականգնվել են կոպճային ծածկով։ 

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

 

01 Սեպտեմբեր, 2026 22:13
Վեր