Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան Zarkerak - Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան
Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան

Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դպրոցը պետք է դառնա երեխաների համար զարգանալու և ստեղծագործելու, ինչպես նաև հետագա բարեկեցիկ և հաջողակ կյանքի պատրաստվելու միջավայր, որտեղ նրանք ձեռք կբերեն իրենց ցանկացած հաջողություններին հասնելու հմտություններ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

 

«Շատ կարևոր է կոնկրետ գիտելիքներ իմանալ, բայց գիտելիքի իմանալու ձևն էլ է փոխվում, մեթոդը և մոտեցումն են փոխվում: Ամենակարևոր հմտությունը, որ մեր կրթական համակարգը պետք է փոխանցի մեր երեխաներին, կյանքի փոփոխություններին ադապտացվելն է: Կյանքը հիմա ինչքան գնա ավելի արագ է փոխվելու, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երեխաները կարողանան կյանքին համահունչ փոխվել այնպես, որ իրենց կյանքը լինի ավելի լավը և ոչ երբեք ավելի վատը: Սրա համար է դպրոցը, սրա մասին է դպրոցը, և դա է նաև պատճառը, որ մեր դպրոցի մուտքի մոտ մի հիմնական ուղերձ է ձեզ ուղղված՝ «Լավ սովորեք, որ լավ ապրեք», և լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում, և մենք կարծում ենք, որ մենք դրա համար նվազագույն պայմաններն ապահովել ենք, մնացած ամեն ինչը կախված է ձեզանից: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր բարեկեցիկ կյանքին այսօր պատրաստվելու գործում»,- ասել է Փաշինյանը:

 

 

02 Սեպտեմբեր, 2026 18:00
Վեր