Վրաերթ Լոռու մարզում․ Սպիտակում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնի Zarkerak - Վրաերթ Լոռու մարզում․ Սպիտակում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնի
Zarkerak Zarkerak - Վրաերթ Լոռու մարզում․ Սպիտակում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնի
Վրաերթ Լոռու մարզում․ Սպիտակում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնի

Վրաերթ Լոռու մարզում․ Սպիտակում 45-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում Երևանի բնակիչ 45-ամյա Արման Օ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Մհեր Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը հրաժարվել է բժշկական օգնությունից։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

02 Սեպտեմբեր, 2026 21:28
Վեր