Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում Zarkerak - Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում
Zarkerak Zarkerak - Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում
Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում

Պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» ներկայացուցիչներ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են պայմանագրի հիմնական դրույթները, այդ թվում՝ ծառայությունների մատուցման ժամկետները, խորհրդատուի աշխատակազմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պայմանագրի իրավական և ֆինանսական պայմանները։ Արդյունքում պայմանագրը նախաստորագրվել է։

Պահանջվող հաստատումները ստանալուց հետո պայմանագիրը կստորագրվի կողմերի միջև։

Պայմանագրով նախատեսվում է մատուցել Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտ 4 կմ երկարությամբ մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ։

03 Սեպտեմբեր, 2026 16:36
Վեր