Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Zarkerak - Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Zarkerak Zarkerak - Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09։51-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները մաքրել են թափված քարերը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

03 Սեպտեմբեր, 2026 18:38
Վեր