Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում Zarkerak - Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում
Zarkerak Zarkerak - Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում
Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում

Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 12-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Արարատի մարզի Լուսառատ, Փոքր Վեդի, Գինեվետ, Նոր Ուղի, Տափերական բնակավայրերի գազասպառողների, ինչպես նաև «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության,  «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի, «Քոչարյան Գրուպ» և  «ՎԿ Գրուպ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մակարյան Սմբաթ» ԱՁ-ի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների  գազամատակարարումը։

 

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00:

12 Սեպտեմբեր, 2026 10:36
Վեր