ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը Zarkerak - ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը
Zarkerak Zarkerak - ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը
ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը

ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանն ընդունեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) ներկայացուցիչներին, հայտնում են կրթահամալիրից։

 

Հանդիպման ընթացքում Մ․ Մուրադյանը ներկայացրեց Կրթահամալիրում նախատեսվող սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրման և իրականացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները։

 

 IOM-ի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման հաջորդ փուլերում։ Մասնավորապես, քննարկվեց «Սահմանային վերահսկողություն» մասնագիտության «Ավագ հսկիչ» որակավորման պետական կրթական չափորոշչով սահմանված որոշ մոդուլների բովանդակության տրամադրման և դրանց մշակման գործընթացին աջակցելու հնարավորությունը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին հետագա համագործակցության շարունակականությունն ու համատեղ աշխատանքը՝ սահմանային անվտանգության և սահմանապահ ծառայության ոլորտում կրթական գործընթացների զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։

12 Սեպտեմբեր, 2026 10:41
Վեր