Ինդոնեզիայում խորտակվել է 243 մարդ տեղափոխող նավ Zarkerak - Ինդոնեզիայում խորտակվել է 243 մարդ տեղափոխող նավ
Zarkerak Zarkerak - Ինդոնեզիայում խորտակվել է 243 մարդ տեղափոխող նավ
Ինդոնեզիայում խորտակվել է 243 մարդ տեղափոխող նավ

Ինդոնեզիայում խորտակվել է 243 մարդ տեղափոխող նավ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինդոնեզիացի փրկարարները որոնում են «Virgo Transport 8» նավը, որի վրա 243 մարդ է գտնվում և որի հետ կապն ընդհատվել է Ճավայի ծովում՝ փոթորկի ժամանակ. այս մասին հայտնում է երկրի Որոնողափրկարարական ազգային գործակալությունը:

Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ուղարկվել է KN SAR Laksmana 241 փրկարարական նավը։

Ավելի ուշ փրկարարական ծառայությունները հայտնել են, որ նավը խորտակվել է:

Վերջին տվյալներով՝ տարբեր նավերի օգնությամբ հաջողվել է էվակուացնել և փրկել 115 մարդու, որոնցից մեկը մահացել է:

Այս պահին շուրջ 128 մարդ դեռևս համարվում է անհետ կորած: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են հատուկ ջոկատներ, նավեր և ուղղաթիռ:

13 Սեպտեմբեր, 2026 12:32
Վեր