Պետական սահմանի ապօրինի հատում, հրազենով մաքսանենգություն. Ադրբեջանի քաղաքացուն առնչվող վարույթները լրացվել են Zarkerak - Պետական սահմանի ապօրինի հատում, հրազենով մաքսանենգություն. Ադրբեջանի քաղաքացուն առնչվող վարույթները լրացվել են
Zarkerak Zarkerak - Պետական սահմանի ապօրինի հատում, հրազենով մաքսանենգություն. Ադրբեջանի քաղաքացուն առնչվող վարույթները լրացվել են
Պետական սահմանի ապօրինի հատում, հրազենով մաքսանենգություն. Ադրբեջանի քաղաքացուն առնչվող վարույթները լրացվել են

Պետական սահմանի ապօրինի հատում, հրազենով մաքսանենգություն. Ադրբեջանի քաղաքացուն առնչվող վարույթները լրացվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը):

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): 

Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:

02 Հոկտեմբեր, 2026 11:47
Վեր