Ձեր ազգային արժեքը որն է՝ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը՞. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Ձեր ազգային արժեքը որն է՝ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը՞. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Ձեր ազգային արժեքը որն է՝ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը՞. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը
Ձեր ազգային արժեքը որն է՝ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը՞. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Ձեր ազգային արժեքը որն է՝ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը՞. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քննիչ հանձնաժողովը քննելու է բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել տասնյակ տարիներ շարունակ Եկեղեցում այն անձի գլխավորությամբ, որին դուք անվանում եք Վեհափառ, այն անձը, որը զավթել է վեհարանը, այն անձը, որը կուսակրոնության ուխտը դրժել է: Հայաստանում նման մարդ կա՞, որ կասկածում է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի կին ու զավակ»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Այս հայտարարությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, որին Չախոյանն արձագանքեց՝ հանգիստ նստեք տեղներդ:

Դիմելով ընդդիմությանը՝ Չախոյանն ասաց. «Ձեզ թվում է մեր հանրությունը չի տեսնում այն ապօրինությունները, որոնք տասնամյակներ շարունակ Եկեղեցում եղել են և շարունակում են լինել, չի՞ նկատում այն ապօրինի փողերի շրջանառությունը, որը կազմակերպվում ու իրականացվում է Եկեղեցում: Ինչքան պետք է այս ամենի վրա աչք փակենք: Եթե ձեզ թվում է, թե այս կերպ այն անձին, ով զավթել է վեհարանը՝ պաշտպանելով, ձեր թևերը նրա վրա փռելով, վերջինիս օգնում եք, ամենամեծ վատությունն եք անում այս ազգին: Ձեր ազգային արժեքը որն է՝ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը՞, դա եք ուզում ձեր սերունդներին փոխանցել: Ոչ մեկը ու ոչինչ չի պլստալու, այդ թվում՝ վաշխառությամբ զբաղվող Կտրիճ Ներսիսյանը»:

06 Հոկտեմբեր, 2026 11:41
Վեր