Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում հրդեհ է բռնկվել Zarkerak - Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում հրդեհ է բռնկվել
Zarkerak Zarkerak - Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում հրդեհ է բռնկվել
Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում հրդեհ է բռնկվել

Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 27-ին ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում նկատել են հրդեհի բռնկում։

Ինչպես հայտնել է ծառայությունը, հրդեհը տարածվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային տարածքներին հարակից հատվածում։

Մարզային վարչության Նոյեմբերյանի և Սևքարի տեղամասերի էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել կրակի տարածումը կանխելու և այն մարելու աշխատանքներին՝ թույլ չտալով, որ հրդեհը ներթափանցի անտառային տարածքներ։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, և այսօր՝ նոյեմբերի 28-ին, առավոտյան ժամը 08:00-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 2.5-3 հեկտար չոր խոտածածկ տարածք, ինչպես նաև տարածքում գտնվող չոր խոտի դեզերը։

28 Նոյեմբեր, 2026 16:27
Վեր