Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը Zarkerak - Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
Zarkerak Zarkerak - Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

25 Նոյեմբեր, 2026 18:20
Վեր