Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Zarkerak - Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Zarkerak Zarkerak - Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

«Հորդորում ենք ձեզ՝

- Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։

- Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։

- Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։

25 Նոյեմբեր, 2026 18:31
Վեր