Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես հիմա մի միտք կասեմ, որը սկանդալի առիթ կդառնա գուցե: Ինձ համար նախաբանը և առհասարակ իրավաբանության մեջ իրավական տեսանկյունից նախաբանը ամենանվազ նշանակություն ունեցող բանն է»:
Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով Սահմանադրության նախաբանի մասին:
Մեկնաբանի ճշտող հարցին, թե նախաբանը սխեման չի՞ ցույց տալիս, Գալյանը բացասական պատասխան է տվել:
«Նախաբանը պատմաքաղաքական իրադրության արտացոլումն է և կամքը, որի հիման վրա ընդունվում է Սահմանադրությունը: Կան պետություններ, որոնք չունեն նախաբաններ, կան պետություններ, որոնք ունեն ավելի երկար նախաբաններ, կան պետություններ, որոնք ունեն 2-տողանոց նախաբաններ Սահմանադրության մեջ:
Նախաբանի իրավական նշանակությունը նորմերի հիերարխիայում մշտապես քննարկվել է, և Վենետիկն էլ ունի նախաբանների վերաբերյալ կարծիքներ, որ դա յուրաքանչյուր պետության կամքի կամարտահայտությունն է»,- ասել է Գալյանը:


