Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ Zarkerak - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ
Zarkerak Zarkerak - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական միջազգային հաջողությամբ է նշանավորել իր համերգային գործունեությունը։ Նոյեմբերի 27-ին նվագախումբը հրաշալի համերգով հանդես է եկել աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կայացել է Բոչելիի՝ Romanza ալբոմի 30-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության (Romanza 30th Anniversary World Tour) շրջանակում։ Հենց այս ալբոմն է Բոչելիին համաշխարհային ճանաչում բերել:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ մեծ հպարտություն է ելույթ ունենալ Բոչելիի հետ.

«Հպարտ ենք լինել այստեղ և մասը կազմել այս կարևոր շրջագայության, որի շրջանակում դեկտեմբերի 2-ին Բոչելիի հետ ելույթ կունենանք Աբու Դաբիում»։

Հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունն առանձնահատուկ գնահատել է նաև Անդրեա Բոչելիի երաժշտական պրոդյուսեր և դիրիժոր Կառլո Բերնինին, որը երկար տարիներ աշխատում է մաեստրոյի հետ։ Նա ընդգծել է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրաշալի կոլեկտիվ է.

«Անչափ հպարտ եմ նրանց հետ աշխատել. շատ տաղանդավոր և պրոֆեսիոնալ երաժիշտներ են»։

Կրկին հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Անդրեա Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին Աբու Դաբիի հեղինակավոր Etihad Arena-ում։ Համերգի բոլոր տոմսերն արդեն սպառվել են։

28 Նոյեմբեր, 2026 19:29
Վեր