Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա Zarkerak - Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա
Zarkerak Zarkerak - Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա
Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա

Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա

Պակիստանի Վազիրաբադ քաղաքում բողոքի երթի ժամանակ կրակել են երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա։ Նա ոտքից վիրավորում է ստացել, հաղորդում է BBC-ն։ 70-ամյա Իմրան Խանն իր աջակիցների հետ երթով գնում էր դեպի մայրաքաղաք Իսլամաբադ՝ պահանջելու արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ ապրիլին նրան պաշտոնանկ էին արել։

Պակիստանի նախկին վարչապետին հոսպիտալացրել են։

Հաղորդվում է, որ նրա վիճակը կայուն է։ Ըստ պարբերականի՝ ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում ձերբակալված տղամարդն ասում է, որ Իմրան Խանը մոլորեցնում էր մարդկանց, և ինքն «ուզում էր սպանել նրան, փորձում էր սպանել նրան»։

Պակիստանի գործող վարչապետ Շեհբազ Շարիֆը դատապարտել է կատարվածը և կարգադրել քննություն անցկացնել։

Պարբերականը նշում է, որ Պակիստանը քաղաքական սպանությունների երկար պատմություն ունի։ Երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն սպանվել էր հանրահավաքի ժամանակ 2007 թվականին։

03 Նոյեմբեր, 2022 22:20
Վեր