Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է չեղարկել ԼՂ կարգավիճակի, սուբյեկտության հարցը, հասնել նրան, որ ԼՂ-ում ապրող հայերը ճանաչեն Ադրբեջանի սահմանադրական-պետական կարգը. Աթանեսյան Zarkerak - Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է չեղարկել ԼՂ կարգավիճակի, սուբյեկտության հարցը, հասնել նրան, որ ԼՂ-ում ապրող հայերը ճանաչեն Ադրբեջանի սահմանադրական-պետական կարգը. Աթանեսյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է չեղարկել ԼՂ կարգավիճակի, սուբյեկտության հարցը, հասնել նրան, որ ԼՂ-ում ապրող հայերը ճանաչեն Ադրբեջանի սահմանադրական-պետական կարգը. Աթանեսյան
Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է չեղարկել ԼՂ կարգավիճակի, սուբյեկտության հարցը, հասնել նրան, որ ԼՂ-ում ապրող հայերը ճանաչեն Ադրբեջանի սահմանադրական-պետական կարգը. Աթանեսյան

Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է չեղարկել ԼՂ կարգավիճակի, սուբյեկտության հարցը, հասնել նրան, որ ԼՂ-ում ապրող հայերը ճանաչեն Ադրբեջանի սահմանադրական-պետական կարգը. Աթանեսյան

Արդեն 46 օր է Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է: Արցախցիները գտնվում են լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ, ադրբեջանական կողմն անընդմեջ արգելափակում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, բազմաթիվ երեխաներ զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, մարդկանց բնականոն կյանքը խաթարված է: Թե ինչքան դեռ արցախցիները կդիմանան և ի վերջո, որը կլինի այս ամենի զարգացումը, Zarkerak.am-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնում Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխկապակցված են։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է «միջանցքը» փոխարինել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհ հասկացությամբ, այսինքն՝ իրավա-քաղաքական խնդիրը բերել հումանիտար մակարդակի: Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է չեղարկել ԼՂ կարգավիճակի, սուբյեկտության հարցը, հասնել նրան, որ ԼՂ-ում ապրող հայերը ճանաչեն Ադրբեջանի սահմանադրական-պետական կարգը, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը գործի որպես սոսկ հաղորդուղի»։

Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնցով փորձում են արցախցիների համար լուրջ հումանիտար խնդիրներ ստեղծել, Աթանեսյանն համարում է սադիզմ. «Ադրբեջանի գործելաոճն արդեն միջազգայնորեն դատապարտվում է։ Իսկ մենք ինչքա՞ն կդիմանանք՝ կախված է մի քանի գործոններից։ Պետք է լավատես լինել»։

Աթանեսյանի կարծիքով՝ Լաչինի միջանցքի հարցը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև. «Այս ճգնաժամը Ստեփանակերտի համար սուբյեկտություն վերահաստատելու հնարավորություն է»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ-ի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել, և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ը՝ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Ըստ երևույթին, վարչապետ Փաշինյանը որոշակի տեղեկություն ունի։ Ուստի դիվանագիտությունը պետք է աշխատի, այդ թվում՝ արցախյան կողմից, որպեսզի ոչ թե Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացվի, այլ՝ Լաչինի միջանցքը՝ այն իրավական ռեժիմով, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»։

 

Աննա Բզնունի

26 Հունվար, 2023 15:18
Վեր